Խարկովի մասին լսել են շատերը։ Այդ գյուղում՝ Թուրքիայի անմիջապես սահմանին է, Խարկովը ՝ նոր շենը, որտեղ Վահանդուխտն է միայն ապրում։
Վահանդուխտ տատը ապրում է միայնակ նոր շենում, չի էլ մտածել գնա։ Խարկով անունը տվել են Ղազախները նմանեցրելով Ուկրաինայի գյուղին։ Վահանդուխտը ասում է ի՞նչ նոր շեն, ու՞ր է էստեղ նոր շենք, որ դրել են էդպես։
5 երեխա ունի 10 թոռ, բայց մենակ է ապրում։ Առավոտները նայում է Անիին։ Վահանդուխտ Վարդանյանը երբ եկել է հարս, չի հասկացել, որ հարս գալու է Անիի դիմաց։ Երբ եկել է 80 տնտեսություն է եղել, ակտիվություն։ Ասում է գնացել են բոլորը, որովհետև դրոցը չկար ու ոնց անեին ծնողները։
Հարևանություն ունի ռուս զինվորների հետ։ Իր տնտեսությունը ունի՝ ապրում է։ Ասում է սկեսուրը ասել է չգնաս գյուղից, ալյուր էլ չունենաս, թոնիրդ թող վառվի, որ իմանան մարդ կա։ Մեկ-մեկ հարևան գյուղից են գալիս, բայց թույլտվություն է պետք մտնելու գյուղ։