ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՎԱՐԿԱԲԵԿԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԱՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ,ՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ,ԱՅԼ ՈՉ ԹԵ ՕԼԻԳԱՐԽԻՆ
ՀՀ-ն սոցիալական պետություն է:
Ցանկացած ՀՀ օրենք պետք է միտված լինի արդարության հաստատմանը:
Օրենքը չի կարող օրենք համարվել և կատարվել,եթե իր էությամբ ոտնահարում է արդարության բուն սկզբունքը:
Ոստիկանության հիմնական գործառույթը դա առաջնորդվելով օրենքով արդարության սկզբունքի պահպանումն է:
Վերը նշվածից բխում է,որ Ոստիկանության գործողություններին գնահատական տալու համար դրանք պետք է համադրվեն ոչ միայն օրենքի այլ նաև արդարության սկզբունքի հետ:
Արդար է այն օրենքը,որը բավարարում է հասարակության մեծամասնությանը և ողջունվում է նրա կողմից:
Օրենքը չի կարող արդար համարվել,եթե սպասարկում է անձի կամ անձանց նեղ շրջանակի շահերը և հակադրվում է հասարակության մեծամասնության շահերին:
Ոստիկանությունը իր գործառույթի իրականացման շրջանակներում պետք է կարողանա տարանջատել վերը նշվածը՝ օրենքը և արդարությունը ու գործի այնպես,որ օրենքի կիրառման արդյունքում չտուժի արդարությունը՝ հասարակական շահը:
Իրազեկ Քաղաքացիների Միավորումը հղում կատարելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակած՝ 2018 թվականի ընթացքում ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին հաշվետվությունը հրապարակել է մի նյութ ՝<<Ոստիկանությունը 2018 թվականին․ խախտումներից մինչև անգործություն>> վերնագրով:
1.Որպես ոստիկանության անգործության դրսևորման դեպքի օրինակ է բերվում 2018 թվականի օգոստոսի 9-ին դեպի Ամուլսար տանող ճանապարհին տեղի ունեցած ակցիան, որի ժամանակ ակտիվիստները խոչընդոտում էին «Լիդիան Արմենիա» ընկերության տեխնիկայի շարժը։ Ոստիկանությունն այդ ընթացքում, թեև ներկա էր դեպքի վայրում, բայց չէր միջամտում։
2.Մեկ այլ օրինակ գրանցվել է Երևանում։ 2018-ի նոյեմբերի 21-ին ցուցարարները միակողմանի փակել էին Ամիրյան փողոցը՝ պահանջելով, որ իրենց զինգրքույկներում նշվի, որ իրենք ապրիլյան պատերազմի մասնակից են: Այս դեպքում էլ, թեև ոստիկանները գտնվում էին ցույցի վայրում, սակայն որևէ գործողություն չէին նախաձեռնում փողոցը բացելու ուղղությամբ։
3.Ուշագրավ է, սակայն, որ Երևանում ցուցարարների կողմից փողոց փակելու մեկ այլ դեպքի ժամանակ ոստիկանությունը տրամագծորեն այլ կերպ է վարվել։ Այսպես, օգոստոսի 27-28-ին մի խումբ առևտրականներ, որոնց ոստիկանությունը տեղահանել էր իրենց գործունեության վայրերից, ՀՀ կառավարության շենքի հետնամուտքի՝ դարպասներ մոտ հավաքվել և բողոքի ակցիա էին իրականացնում՝ հանդիպում պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս անգամ ոստիկանության աշխատակիցները՝ կարմիր բերետավորները, տեղանքից հեռացնում էին բողոքի դուրս եկած մարդկանց։
Գործ ունենք օրենքի և արդարության վերը նշված հակադրության հետ:
Հոդվածագրի նշած 1-ին կետում «Լիդիան Արմենիա» ընկերությունը օրենքով իրավունք է ունեցել շահագործել Ամուլսարի հանքը,բայց հասարակության լայն շերտն էլ իրավունք ունի ապրել առողջ,իր երկրամասում և իր իրավունքի իրացման նպատակով դիմել է կրկին օրենքով սահմանված քաղաքացիական անհնազանդության:
Իմ կարծիքով այս պարագայում արդարության սկզբունքը ճանապարհը փակած բնակիչների կողմն է և ոստիկանությունը գործել է իրավաչափ,բացառել է բախումները և չի խոչնդոտել քաղաքացիների կողմից իրենց իրավունքների իրացմանը:
Հոդվածագրի 2-րդ կետում ՝ Ապրիլյան պատերազմի հերոսների օրինական պահանջն է,որ իրենց զինգրքույկներում նշվի, որ իրենք ապրիլյան պատերազմի մասնակից են:
Չեմ կարծում,որ ՀՀ ում կգտնվի գեթ մեկ անձ,որ կասկածի տակ կդնի տղաների պահանջի օրինականությունը և հասարակության լայն շերտերի աջակցությունը նրանց:
Այս դեպքում նույնպես Ոստիկանության գործողությունները օրինաչափ են և միտված արդարության սկզբունքի պահպանմանը:
Հոդվածագրի 3-րդ կետում անօրինական,փողոցային առևտրով զբաղվող անձանց պահանջն է:Չեմ կարծում որ իրեն հարգող ցանկացած ՀՀ քաղաքացի կցանկանա որ Երևանը վերածվի միջինասիական շուկայի,հակահիգենիկ և սանիտարական նորմերի խախտմամբ վաճառվող սնունդով և այլն:Միանշանակ է որ քաղաքային իշխանությունները պետք է լուծում տան նաև այս քաղաքացիների խնդրին,բայց նաև միանշանակ է,որ նրանց պահանջը նույն կերպ շարունակել իրենց վաճառքը անօրինական էև հակադրվում է հասարակության լայն շերտերի իրավունքներին:
Այս դեպքում նույնպես Ոստիկանության գործողությունները օրինական են և միտված արդարության սկզբունքի պահպանմանը:
Ամփոփեմ՝
Անթույլատրելի է Ապրիլյան Քառօրյայի հերոսների,բնապահպանների և տեղի բնակչության հանրային շահի համար քաղաքացիական անհնազանդության ակցիաները դնել մի հարթության վրա ապօրինի փողոցային առևտուր անող քաղաքացիների բողոքի հետ:
Եվ վերջում փորձ անել վարկաբեկել Ոստիկանությանը այն բանի համար,որ պաշտպանել է արդարությունը՝ժողովրդի շահը,այլ ոչ թե ինչպես նախկինում օլիգարխի կամ պետական հիմնարկի,տվյալ դեպքում ՊՆ-ի:
Արտակ Գալստյան