Հնդկաստանի Օդիշա նահանգում փրկել են տեգով խոցված թունավոր օձին։
120 սմ երկարությամ կոբրան Պուրի քաղաքի մերձակա գյուղերից մեկի բնակիչի տուն է սողոսկել։ Նրան տանիքի տակ նկատելով՝ տան բնակիչն օգնության է կանչել հարևանին։ Վերջինը սուր ծայրով որսորդական նետ է բերել և օձին գամել գետնին։ Կոբրան սողալ չի կարողացել։
Snake Helpline կազմակերպությունը, որը զբաղվում է սողունների որսով, դեպքի վայր կամավորի է ուղարկել։ Տեղի բնակիչների օգնությամբ նրան հաջողվել է կտրել տեգի եղեգյա ծայրը։ Դրանից հետո նա վիրավոր օձին Բհուբանշևա քաղաքում գտնվող անասնաբուժական քոլեջ է տեղափոխել։
Ռենտգենը ցույց է տվել, որ տեգը կոբրայի ողնուղեղը չի վնասել, սակայն վնասվել են նրա թոքերը և մի քանի ազդրեր։ Անասնաբույժները դուրս են բերել տեգը, վարակազերծել վերքը, օձին ցավազրկող միջոցներ և հակաբիոտիկներ են տվել։
Կազմակերպության հիմնադիր Սուբհենդ Մալիքի խոսքով՝ Հնդկաստանում կոբրաները պետության պաշտպանության ներքո են գտնվում։
«Նրանց վիրավորելու համար կարող են անգամ ձերբակալել»,-ասել է նա։