Անահիտ Սիմոնյանը վերջին տարիներին չափազանց ակտիվ է ինչպես աշխատանքային ոլորտում, այնպես էլ սոցիալական տիրույթում։
Անահիտ Սիմոնյանի վերաբերյալ քննադատություններն առավել սրվեցին, երբ Հայկոն հեռացավ կյանքից․ նրան մեղադրում էին, վատաբանում, սակայն Անահիտը լուռ էր և շարունակ պահպանում էր լռությունը։
Օրերս դիզայները հարցազրույց է ունեցել և երկու տարի անց եթերում պատմել անձնական կյանքից մանրամասներ։ Անահիտն անկեղծացել է և պատմել, թե ինչպես ստացվեց, որ նրանք ամուսնալուծվեցին, ինչպես ստացվեց, որ Հայկոն մահացավ։
Անահիտ Սիմոնյանը նաև հավելել է, որ Հայկոյի հետ ամուսնալուծվեցին հանուն Արմանի, այդ որոշումն ի նպաստ Արմանի էր։ Անահիտը նաև հուզիչ մանրամսներ է ներկայացրել Հայկոյի կյանքի վերջին օրերի մասին։ Նա նշում է, որ իր հիվանդասենյակ միայն ինքն էր մտնում և դա շատ ցավոտ էր, քանի որ Հայկոն Անհաիտին հազիվ էր ճանաչում։
Ուշագրավ այլ մանրամասներ կարող եք իմանալ վարը կցված տեսանյութում։