Անահիտ Սիմոնյանի տեղադրած շքեղ կադրերը ամառային հանգստից․ ահա թե որտեղ և ում հետ է հանգստանում նա

Անահիտ Սիմոնյանն այն ակտիվ բիզնեսով զբաղվող արտիստուհիներից է, ով սիրում է ճանապարհորդել ու վայելել կյանքն իր բոլոր գույներով։

Բնականաբար Անահիտի վայելքներից անմասն չի մնում նաև նրա միակ որդին՝ Արմանը, ով, դատելով առկա սոցցանցային նյութերից, մեծ հաճույքով է ժամանակ անցկացնում մայրիկի հետ։

Անահիտը շատերի նման մեկնել է ամառային հանգստի։ Երգչուհին հանգստյան օրերն անց է կացնում Հունաստանի չքնաղ երկնքի ներքո։

Անահիտին ուղեկցում է որդին՝ Արմանը։ Անահիտը խոստովանել է, որ իր համար երազանքի նման մի բան է եղել Արմանին աշխարհը ցույց տալու հնարավորությունը, որը նա հիմա ունի։

Մայր ու որդի հրաշալի ժամանակ են անցկացնում Աթենքում։ Նրանք այցելել են Աթենքի տեսարժան վայրերը, եղել են պատմական Ակրոպոլիսում։

Անահիտը գեղեցիկ լուսանկարներ է տեղադրել իր սոցհարթակում, որոնք պատմում են իրենց հանգստի մասին։

Լուսանկարներում Անահիտը հիմնականում սպիտակ գունային երանգավորմամբ հագուստ է կրում։ Ընդ որում, միջավայրը նույնպես այդ գույների մեջ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: