Վերջերս համացանցում լուսանկար էր տարածվել, որտեղ Անահիտ Սիմոնյանն էր որդու հետ։ Լուսանկարն արվել էր Դուբայում և այն արագորեն տարածում էր գտել ողջ համացանցով։
Այսօր պարզ դարձավ, որ լուսանկարող կինը խնդիրների առջև է կանգնել ՝ լուսանկարելով մորը և որդուն Դուբայի հյուրանոցային սպասասրահում և այն տարածելով։ Անահիտ Սիմոնյանը բարկացել է և դատի տվել լուսանկարող կնոջը։
Կնոջը սպասվում է վեց ամսվա ազատազրկում և 136 000 դոլար տուգանք։ Վերջինս տեսաուղերձ է հանրայնացրել, որտեղ ներողություն է խնդրում երգչուհուց և զղջում իր արարքի համար։ «Մենք հայտնվել ենք մի շատ ծայրահեղ վատ իրավիճակում, որը ոչ մի վատ նպատակ չի հետապնդել։
Ուղղակի միամտաբար նկար ենք ուղարկել, որը առանց մեր գիտության հայտնվել է համացանցում և վիրավորանք ա առաջացրել Անահիտ Սիմոնյանին, բայց ես նորից եմ ասում՝ բացարձակ ոչ մի նպատակ չի հետապնդել։
Այս իրավիճակը միամտաբար ա ստացվել։ Ներողություն եմ խնդրում Անահիտ Սիմոնյանից և նրա ընտանիքից»,- ասվում է տեսաուղերձում։ Տեսանյութը՝ կից։