Անահիտ Սիմոնյանը նոր բիզնես է սկսել

Անահիտ

Երգչուհի և դիզայներ Անահիտ Սիմոնյանը վերջերս կրկնակի ակտիվացել է ինստագրամյան տիրույթում։ Երգչուհու և երգիչ Հայկոյի ամուսնալուծության մասին շատ խոսեցին,սակայն ինչպես երևում է Անահիտի ինստագրամից,նա այն կանանցից չէ,որոնք սթրեսի մեջ են հայտնվում,երբ բաժանվում են։

Անահիտ Սիմոնյան

Թե Անահիտը և թե Հայկոն նշել են,որ իրենց համար գլխավորը որդու հոգեկան աշխարհի հանգստությունն է ու նրա երջանկությունը,այդ իսկ պատճառով զույգը պահպանել է հրաշալի հարաբերություններ։ Անահիտը ղեկավարում է Anahit fashion խանութը և զուգահեռ սկսել է մի նախագիծ,որը հնարավորություն է տալիս հաճախորդներին առանց տանից դուրս գալու ունենալ լավ տեսք։

Անահիտ Սիմոնյան

ISIRUN նախագիծը ձեր տուն է ուղարկում պրոֆեսիոնալ դիմահարդարման,վարսահարդարման,դեմքի խնամքի և այլ մասնագետների,որոնք գալիս են իրենց պարագաներուվ և գեղեցկացնում են ձեզ տանը։ Երգչուհին նաև չելլենջ է սկսել իր ինստագրամում։

Անահիտ

Նա և իր թիմը առաջարկում են կերպարներ,որոնց հետևորդները պետք է կրկնեն,իսկ ով դա կանի ամենալավը՝ կստանա նվերներ։ Անահիտը նշում է,որ պանդեմիայի օրերին հատկապես, շատ հարմար է տանից դուրս չգալ,սակայն լինել գեղեցիկ։ Անահիտի խանութում ևս շատ նորություններ կան։ Նա հագուստներում շեշտը դնում է հայկականության վրա։ Anahit fashion խանութ սրահ է բացվել նաև ԱՄՆ-ում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!