Անահիտ Սիմոնյանը ամբողջովին կյանքի հունի մեջ է ընկել։ Նա ակտիվ է ոչ միայն իր աշխատանքային ողջ պրոցեսում, այլ նաև մեծ ակտիվություն է պահպանում սոցտիրույթում։
Նա սիրով հաղորդակից է դարձնում իր հետևորդներին իր կյանքի ուշագրավ մանրամասներին։ Նրան սոցտիրույթում հազարավոր օգտատերեր են հետևում։
Վերջերս նա որդու հետ մեկնել էր հանգստի։ Իսկ ծովսային հանգստից հետո Անահիտը կրկին ճամփորդում է։ Նա այս օրերին գտնվում է Սուրգութում՝ հայրական տանը։ Նա ցույց է տվել, թե ինչպես են անցնում իր օրերն այնտեղ։ Եղանակն այս ընթացքում անբարենպաստ է և բավականին ցուրտ։
Դիզայները մի հոլովակ է հանրայնացրել, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է քույրիկի հետ անցկացրել ժամանակը։ Նրանք որոշել են սահնակով սահել և հանկարծ քույրը վայր է ընկել և գլորվել։
Հոլովակը զվարճալի է ստացել, հատկապես այն պահը, թե ինչպես է Անահիտը ծիծաղում։ Նա ուղղակի չի կարողանում զսպել ծիծաղը։ Հոլովակն առաջարկում ենք դիտել վարը։