Սիրված դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը սոցհարթակում ակտիվ է։ Նա իր հետևորդների հետ կիսվում է բազմապիսի լուսանկարներով ու տեսանյութերով և հետաքրքիր գրառումներով հանդես գալիս։
Այս անգամ դերասանուհին անչափ գեղեցիկ լուսանկարներ է հանրայնացրել և կից հանդես եկել գրառմամբ, որտեղ խոսել է եջանկության մասին և ասել, թե որն է երջանկությունն իր համար և հորդորել լինել անկեղծ և ներդաշնակ։
Նա մասնավորապես գրել է․ «Երջանկությունն այն է, երբ ինչ դու մտածում, խոսում և անում ես, ներդաշնակության մեջ են։ Ներդաշնակ և անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ …. մնացեք այնպիսին,ինչպիսին կաք»։
Ավելի վաղ դերասանուհին հանրայնացրել էր լուսանկարներ, որտեղ ներկայացել էր անչափ գեղեցիկ, նուրբ դիմահարդարմամբ։ Լուսանկարներին կից Անահիտը հարցրել էր հետևորդներին, թե ո՞րն է առավել գեղեցիկ։
Դերասանուհու երկրպագուները անմիջապես արձագանքել են և հայտնել հավանած լուսանկարը, սակայն հետևորդների մեծ մասը նշել է, որ դերասանուհին յուրաքաքանչյուր կերպարում էլ գեղեցիկ է, էլեգանտ և անչափ կանացի։