Սիրված Արտիստուհի Անահիտ Կիրակոսյանը ամուսնու՝ Արտակի հետ իննօրյա հանգստի էր մեկնել Եգիպտոս։
Չնայած այնտեղ եղանակը բավականին շոգ է, այնուամենայնիվ զույգը բավականին հետաքրքիր ու հագեցած հանգիստ է ունեցել։
Անահիտի կրտսեր տղան մանկապարտեզից հետո իր մայրական տատիկի տանն է մնացել, մյուս տղան ճամբարում է, իսկ աղջիկները բավականին հասուն՝ ինքնակազմակերպվելու համար։
Ուստի զույգը առանց երեխաների է մեկնել հանգստի, ինչն էլ երկրորդ մեղրամսի տպավորություն է թողել նրանց մոտ։
Նրանք ոչ միայն լիարժեք վայելել են ամառային հանգիստը, հաճախակի լողացել ջրում, այլ նաև այցելել են Եգիպտոսի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, տեսել կոթողներ, որոնք Անահիտը վաղուց էր երազել տեսնել։
Իննօրյա հագեցած հանգստից հետո զույգը վերադարձել է հայրենիք։ Օդակայանում նրանց դիմավորել են երեխաները։ Ծնողներին անչափ կարոտած է եղել հատկապես իրենց կրտսեր տղան, ով հուզվել է, երբ տեսել է մայրիկին ու հայրիկին։