Հայկ Մանասյանը, ով անվանի բժիշկ է, հաղորդումներից մեկում հյուր է եղել և խոսել պատվաստումների վերաբերյալ իր մտահոգությւոնների մասին։
Բժիշկը խոսելով Անահիտ Ավանեսյանի մասին՝ բավականաչափ զայրացել է և ասել, որ նախարարը պետք է ներողություն խնդրի հանրային կերպով և հրաժարականի դիմում ներկայացնի։ Մանասյանը մի դեպք է պատմել, երբ քաղաքացին պնդել է, որ հղիներին և կերակրող մայրերին պատվաստումը հակացուցված է։
Ի պատասխան այս պնդմանը՝ Անահիտ Ավանեսյանը քաղաքացուն հորդորել է, որ վերջինս նշի մի դեպք, երբ հղիներին չի կարելի պատվաստվել։
Մանասյանի խոսքով՝ քաղաքացին նույն պահին նախարարին ցույց է տվել Sputni V պատվաստանյութի նկարագրության մեջ նշված այդ հատվածը։ «Մինչև հիմա կռուտիտ են լինում»,- հայտարարել է Հայկ Մանասյանը։ Այնուհետև մեղադրել նախարարությանը անգրագետ, ոչ կոմպոտենտ լինելու, մեծամտության , ֆուտյար լինելու, ֆեյք լինելու, չգոյության, իմիտացիա լինելու մեջ։
Հավելել է, որ նրանք ստում են, թե մտահոգված են մարդկային կյանքեր փրկելով։ Մանրամասները՝ տեսանյութում։