Անահիտ Ադամյանի հրաշալի կատարումը․ ժյուրին ուղղակի խենթացել էր․ Լազարևը կանգնել էր սեղանին՝ չկարողանալով տիրապետել զգացմունքները

«Ну-ка, все вместе!» ռուսական երգի մրցույթ — շոուն արդեն երրորդ եթերաշրջանն է, ինչ գամել է հեռուստացույցին ոչ միայն ռուս և այլազգի հանրությանը,  այլև աշխարհասփյուռ հայությանը։

Պատճառն այն է, որ երրորդ եթերաշրջանում մասնակցում էին հայազգի հրաշալի երգչուհիներ։ Եվ մրցույթի եզրափակիչ էին հասել չորս հայուհիներ։

Այդ փաստն արդեն իսկ հաղթանակ էր․ եզրափակչում ունենալ չորս հայրենակից։ Հաղթող ճանաչվեց Սյուզաննա Մելքոնյանը։ Սակայն պակաս հրաշալի կատարմամբ չներկայացավ նաև մեր մյուս հայրենակցուհին՝ Անահիտ Ադամյանը։

Նշենք , որ Անահիտը Աշոտ Ղազարյանի թոռնուհին է և բազմիցս հանրությունը ականատես է եղել նրա տաղանդաշատությանը։ Անահիտը մրցույթի հենց սկզբից էլ աչքի է ընկել։ Եզրափակչի ելույթից առաջ գեղեցիկ ողջույնով հանդես եկավ։ Ժյուրին  նրա ձայնը նմանեցրեց  Արիանա Գրանդեյի և Սելենա Գոմեզի ձայնին։

Գեղեցկուհին հրաշալի կատարեց։ Նրա ելույթի նպատակն էր կանգնեցնել ժյուրիի 86 անդամներին։ Կանգնեցին 91 ժյուրիի անդամներ։ Անահիտն իր կախարդական ձայնով   խենթացրեց ժյուրիի բոլոր անդամներին։ Լազարևն անգամ կանգնել էր սեղանին՝ չկարողանալով տիրապետել զգացմունքները։

Եվ, իրավամբ, մեր հայրենակցուհին հրաշալի կատարեց և ստիպեց բոլորիս հպարտանալ։ Մաղթում ենք երիտասարդ երգչուհուն այլ հաղթանակներ և մեծ բեմեր։ Անահիտի հրաշալի կատարումը կարող եք դիտել ստորև․

Понравилась статья? Поделиться с друзьями: