Անաիս Սարդարյանը բալիկի է սպասում․ նա հայտնվել է հիվանդանոցում․ ահա թե ինչու

Հայտնի արտիստուհի Անաիս Սարդարյանը շատերի նման վերջին շրջանում առողջական որոշակի բարդություններ է ունեցել։ Նա իր պատմություններում կադրեր է տեղադրել հիվանդանոցից՝ պատմելով իր առողջական վիճակի մասին։

Անաիսը պատմել է, որ շատերի նման չի կարողացել հաղթահարել սեզոնային գրիպը և որոշակի դժվարությունների առաջ է կանգնել, ինչի պատճառով էլ հայտնվել է հիվանդանոցում։

Անաիսը նաև հավելել է, որ իր մոտ արդեն ամեն ինչ կայունացել է։ Նա բալիկի է սպասում։ Այդ է սեփական առողջության հանդեպ նման ուշադիր ու հետևողական վերաբերմունքի պատճառը նաև։

Հիշեցնենք, որ Անաիսն արդեն իսկ մեկ որդի ունի, ում Մոնթե են անվանակոչել, իսկ երկրորդ բալիկը ամենայն հավանականությամբ աղջիկ է լինելու։ Մայրը տեղեկացրել է, որ աղջիկ լույս աշխարհ գալու դեպքում նրանք մտադիր են երեխային Լուսե անվանակոչել։

Հիշեցնենք, որ Անաիսը ամուսնացած է Զոհրաբ Ղումաշյանի հետ։ Նրանց առաջնեկը երեք տարեկան է և ամիսներ անց կբոլորի չորս տարին։

Понравилась статья? Поделиться с друзьями: