Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ֆիզիկապես և հեռակա

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարության ավարտից հետո՝ 1967 թ-ից մինչ օրս ողջ Հայաստանի և Սփյուռքի հայ ժողովուրդը ամեն տարի ապրիլ 24-ին այցելում են հազարավորներով: Արդեն կես դարից ավել է այցելության հոսքը չի կտրվել,միայն այս տարի՝2020-ին, ոչ թե հայը ֆիզիկապես կայցելի այլ իր անուն ազգանվամբ ,իր սրտով ,ցավակից լինելով,հիշելով և պահանջատիրությամբ:

Բոլորը կարող ենք ժամը 8-ից Հայաստանի և Արցախի տարածքից 1915 և արտերկրից՝ 0037433191500 համարներին sms հաղորդագրություն ուղարկել՝ ձեր անուն ազգանունը,ցանկալի է հայատառ,այդ օր հեռակա մասնակցությամբ հաստատենք մեր ներկայությունը՝ հարգելով նահատակներին: Ուղարկելուց հետո երեկոյան հուշահամալիրում կմեկնարկի գեղարվեստական ծրագրի ընթացքում ձեր անունը լուսապատկերով կհայտնվի հուշահամալիրի սյուներին մյուս հազարավոր անունների կողքին:

1,5 միլիոն հայ, սերմեր են, որ ցանվել են այսօրվա և վաղվա  արթնության համար : Պետք է տեր կանգնել այդ սերմերին, որ ծիլ տան ու աճեն…փոխակերպվեն արթնության, երկրի և ողջ հայության բարօրության և հոգևոր զարթոնքի և բարգավաճման:

Հիշում և պահանջում ենք…

Понравилась статья? Поделиться с друзьями: