Այս փոքրիկն այսօր հայկական շոու-բիզնեսի ամենացանկալի հարսնացուներից մեկն է համարվում. կռահեցի՞ք խոսքն ում մասին է

Մանկություն․․․ Կյանքի սկիզբ և մի ժամանակաշրջան, որը հիմք է ողջ մնացյալ կյանքի համար։ Այն միշտ անձի հոգում ու մտքում  է մնում։ Գրեթե բոլորն էլ ցանկանում են ինչ-որ մի կերպ վերադառնալ այնտեղ, այն անկեղծ ու մաքուր տարիները, որոնք այդ պահին անվերջ էին թվում։

Վերադառնալ և շնչել այդ բուրմունքը, տեսնել, հիշել դեմքեր ու դեպքեր, որոնք անչափ հարազատ են և որոնք այդպես էլ մնացին այնտեղ։ Մանկությունը մնաց մտքում, հոգում, արարքներում ու գործերում և, իհարկե, ընտանեկան ալբոմում, որոնք յուրօրինակ զարդարանք ասես լինեն։

Ներկայացված լուսանկարը սիրված դերասանուհի Ժաննա Բուտուլյանի մանկության մի պատառիկն է, որը հավանաբար զարդարում է դերասանուհու  ընտանեկան ալբոմը։

Այո՛, դերասանուհին փոխվել է․ մեծացել և իսկական գեղեցկուհի է դարձել։ Այսօր Ժաննան նկարահանվում է հիմնականում հեռուստասերիալներում և սիրվել է շատ հեռուստադիտողների  կողմից։

Ժաննա Բուտուլյանն ամուսնացած չէ և հայտնի ու ճանաչված դեմքերի շարքում ցանկալի հարսնացուներից մեկն է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!