Այս փոքրիկը մեծացավ և դարձավ մեր օրերի ամենագեղեցիկ երգչուհիներից մեկը․ ո՞վ է նա

Մանկության տարիների յուրաքանչյուր օր կարող է իր անդրադարձն ունենալ վաղվա՝ «մեծական» կյանքում։ Յուրաքանչյուր ծնող պետք է ջանք ու  եռանդ չխնայի երեխայի վաղվա հոգեպես խաղաղ և առողջ կյանքի համար։

Լինում են դեպքեր, երբ փոքրիկները դպրոցում  ծաղրանքի են ենթարկվում այս կամ այն պատճառով։ Երեխան պետք է իրեն փոքրուց սիրի և ճիշտ ընկալի իր յուրահատկությունն ու առանձնահատկությունը։

Ներկայացված լուսանկարում երգչուհի Ռոզա Ֆիլբերգն է։ Նա հայտնի երգիչ Մգեր Արմենիայի հարազատ քույրիկն է։ Ռոզային տարիներ առաջ բեմում մեծ հպարտությամբ ներկայացրեց եղբայրը, այնուհետև տաղանդավոր երգչուհին սիրվեց հանրության կողմից։

Ռոզան իրեն փորձել է նաև դերասանական ոլորտում՝ նկարահանվելով Դիանա Գրիգորյանի հեռուստասերիալում։ Լուսանկարում երգչուհին հոր գրկում է։

Նա մի առիթով պատմել էր, որ ատամնաշարի պատճառով եղել են դեպքեր, երբ նրա մանկական հոգին սրտնեղել է, սակայն երգչուհին իրական գեղեցկուհու է վերածվել՝ պահպանելով մանկական նրբությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: