Այս արտիստուհուն ճանաչում են բոլորը։ Նա էկրաններին է դեռ 90-ականներից։ Երգչուհին իր ձայնային հաճելի խռպոտությամբ գրավեց հանրությանը և դարձավ շատերի սիրելի երգչուհին։
Սոնային շատերը հիշում են «Մեր բակը» հումորային ֆիլմից։ Նա մշտական բնակություն է հաստատել Ռուսաստանում դեռ շատ վաղուց։
Սակայն հայրենիքի հետ կապը նա շարունակում է պահպանել։ Երգչուհին հաճախ է այցելում հայրենիք, անգամ մասնակցում է հայաստանյան միջոցառումներին և հանդես գալիս հայ հանրության առջև։ Սոնան նաև բավականին մեծ ակտիվություն է պահապանում ինսթագրամյան տիրույթում։
Նա հաճախ է հրապարակումներ կատարում և ներկայացնում իր առօրյան, աշատանքը և այլ ուշագրավ մանամասներ իր կյանքից։ Այս անգամ նա հանրայնացարել է իր մանկության լուսանկարը և ցույց տվել, թե ինչպիսին է եղել մանուկ հասակում։
Երկրպագուները ակտիվ են եղել մեկնաբանություններում և նշել, որ փոքր հասակից արդեն նկատելի է, թե ինչպիսի գեղեցկուհի է նա դառնալու։ Սոնայի մանկության լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։