Մանկության անհոգ օրերի վկայություն հանդիսացող լուսանկարները մեծ կարոտով ու սիրով են նայվում հասունության ժամանակ՝ առաջացնելով նոստալգիկ հիշողություններ։
Հերթական լուսանկարը ներկայումս հայտնի երգչուհի դարձած Անահիտ Սիմոնյանինն է։ Անահիտն իր մանկության մեծ մասն անց է կացրել ռուսական միջավայրում։ Նա այնտեղ էլ կրթություն է ստացել։
Անահիտը շատ ջերմագին հիշողություններ ունի իր մանկության օրերի հետ կապված։ Նա հիշում է, թե ինչպիսի անհամբերությամբ ու սիրով է իր քույրիկի հետ սպասել ամառային արձակուրդներին, որ գան Հայաստան։
Նա մի առիթով խոստովանել է, որ Հայաստան գալու մասին խոսելիս իր աչքերի առաջ միշտ պատկերվել են լցնովի պաղպաղակները, որոնք նա մեծ հաճույքով է կերել, իսկ իրենց բնակավայրում չեն եղել։
Հատկանշական է, որ Անահիտը մեծ անհամբերությամբ է սպասել Արմանի ծննդյանը, քանի որ երազել է, որ իր զավակը արտաքնապես նմանվի իրեն։
Սակայն Հայկոյի և Անահիտի մանկության շրջանների լուսանկարներն ուսումնասիրելիս միանգամայն ակնհայտ է դառնում, որ Արմանն ավելի շատ հայրիկին է նման։