Այս տղայի լուսանկարը 2 տարի առաջ փոթորկեց ողջ աշխարհը․ տեսեք ինչ զարգացումներ ունեցավ այդ պատմությունը

Ազգությամբ չինացի Վանգ Ֆումանի պատմությունը 2 տարի առաջ փոթորկեց հանրությանը։ Այս տղայի լուսանկարը տարածել էր նրա ուսուցիչը, ով տպավորված էր, որ տղան քննություն հանձնելու համար 9 աստիճան ցրտին թեթև վերարկուով և առանց գլխարկի, ոտքով անցել էր 5 կմ ճանապարհ։ Նրա մազերը և հոնքերը սպիտակել էին, իսկ դեմքը ցրտից կարմրել։ Ո՛չ տանը, ո՛չ դպրոցում ջեռուցում չկար։

Վանգը շատ էր ցանկանում կրթություն ստանալ, քանի որ դա աղքատությունից ազատվելու միակ եղանական էր։ Քննությանը նա հավաքեց 99 միավոր։ Ուսուցչի կողմից այս տղայի լուսանկարի տարածումը տպավորիչ զարգացում ունեցավ։

Օգտատերերը հավաքեցին 450.000 դոլար։ Այդ գումարով վերականգնեցին դպրոցի ջեռուցման համակարգը, գնեցին տաքացուցիչներ և տաք հագուստ Յունյան նահանգի կարիքավոր ընտանիքների երեխաների համար։ Նաև Վանգին հրավիրեցին Պեկին, գիտե՞ք ինչն էր նրան ամենից շատ տպավորել այդ ճանապարհորդության ժամանակ։

«Մենք տանն անընդհատ փայտ, ածուխ ենք վառում և քնում  վերարկուներով, իսկ այստեղ տներն այնքան տաք են, որ կարող եմ միայն վերնաշապիկով շրջել։ Ջեռուցում. առաջին անգամ եմ տեսնում, դա հրաշք է»,-ասել էր տղան։ Մտածելու բան է՝  հաճախ մենք չենք գնահատում այն, ինչ ունենք։

Понравилась статья? Поделиться с друзьями: