Քառասունչորսօրյա պшտերшզմն այնքան ցավ ու վիշտ բերեց հայ հանրությանը։ Այնքան շատ են ընտանիքները, որտեղ անպայմանորեն մեկը պակասում է, իսկ նաև ընտանիքներ, որտեղ երկուսը կամ նույնիսկ երեքն են պակասում։
Եվ, ցավոք սրտի, այնքան սովորական է կարծես սկսել հնչել դա, բայց ընտանիքում այդ սովորականն այնքան կեղեքող է և սիրտ մաշող։
Այս նյութում ահա ներկայացնում ենք մի կնոջ, ով պшտերшզմում կորցրել է ամուսնուն և որդուն։ Այս կինը տիկին Վեներան է, ով կյանքով այնքան լեցուն, ուրախ կին էր ժամանկին, իսկ այսօր ուղղակի գոյությունն է պաշտպանում՝ առանց ամուհին և առանց որդի։
Տիկին Վեներայի ամուսինը և որդին ընկել են նույն վայրում, նույն ժամանակ… Սարսափելի է ուղղակի․․․ Գևորգ և Աշոտ Սաղաթելյաններն ըկել են հանուն հայրենիքի, հանուն ընտանիքի, հանուն ինձ և քեզ։
Հենց նրանց շնորհիվ է, որ այսօր ապրում ենք և շարունակում ցանկացած գործունեություն։