Ինչպես հայտնի է՝ երեկ Առուշ Առուշանյանն ազատ է արձակվել։ Այս իրադարձությանը, թերևս, անդրադարձան շատերը։ Առուշանյանը շատ համախոհներ ունի, ովքեր նրան դիմավորեցին դատարանի դահլիճի մուտքի մոտ։
Նրան դիմավորել են ծափողջյուններով, գրկախառնություններով և ձեռքսեղմումներով։ Համացանցային տիրույթում նույնպես սատարեցին նրան և հանդես եկան տարատեսակ գրառումներով, հրապարակումներով, մեկնաբանություններով և այլն։
Ուշագրավ էր այն հանգամանքը, որ Առուշ Առուշանյանի ազատ արձակմանն անդրադարձել էր նաև դերասանուհի Ժաննան Բուտուլյանը։ Նա դեռ օրեր առաջ գրառում էր կատարել, որտեղ նշել էր, որ անզեն աչքով էլ երևում է Առուշանյանի անմեղությունը։
Այնուհետև մեկ օր անց, երբ հայտնի դարձավ քաղաքական գործչի ազատ արձակման մասին, դերասանուհին հանրայանցրեց կադրեր Առուշանյանի մասնակցությամբ, որոնց կից գրել էր․ «Այս սերը ո՛չ կգնես, ո՛չ էլ կխլես»։
Դերասանուհին նաև նշել է՝ կեցցե արդարությունը։ Ժաննա Բուտուլյանի գրառմանը կարող եք ծանոթանալ նյութին կից։