Ֆրանսիացի ռեժիսոր և պարուհի Ժյուլի Գոթյեն անհնարինն է արել՝ աշխարհի ամենախորը լողավազանում շնչառությունը 6 րոպե պահելով, այսինքն՝ նա այդքան ժամանակ չի շնչել։
Այդ ամենն արվել է Իտալիայի Պադուա քաղաքում, նկարահանումների համար։
Ֆիլմի սկզբում Գոթյեն է, անձրևի տակ։ Երբ տեսախցիկը մոտենում է նրա դեմքին, հանդիսատեսն ականտես է լինում լողավազանի հատակին պարին։
Բոլոր շարժումները պլաստիկ են և շատ բնական։ Կարծես նա ամբողջ կյանքում միայն լողավազանի հատակին է պարել։ Ֆիլմը նվիրված է աշխարհի բոլոր կանանց։
«Ամա»-ն համր ֆիլմ է։ Այն պատմություն է պատմում, որը յուրաքանչյուրը կարող է մեկնաբանել յուրովի՝ հիմնվելով սեփական փորձի վրա։ Այնտեղ պնդումներ չկան, միայն առաջարկներ են։
Գոթյեն ազատվում է սեփական «բանտից», երբ արտաշնչում է օդը և լողավազանի մակերույթ դուրս գալիս։