Այս մարդկանց անունները շատերը անգիր գիտեն, բայց նրանց քչերն են դեմքով ճանաչում

Անունները բարձր նորաձևության ներկայացուցիչների շատերին են ծանոթ:

Մեզանից ոմանք հպարտորեն կրում են նույն անունով եւ վազում են Duty Free փնտրելով դիզայների բարձր ազգանունով ցանկալի բուրմունքով շիշ: Բայց միայն քչերը կկարողանան իմանալ լեգենդար դիզայներներին դեմքով:

Dolce & Gabbana -Դոմենիկո Դոլչե և Ստեֆանո Գաբանա

1985 թվականին Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան հիմնադրել են իտալական Dolce & Gabbana նորաձևության տունը։ Հանդիպել են ապագա գործընկերները 1980-ականների սկզբին, երբ Դոմենիկոն աշխատանքի է ընդունվել Ստեֆանոյին պատկանող ատելիայում։

Fendi -Սիլվիա Վենտուրինի Ֆենդի

Սիլվիան Fendi ապրանքանիշի հիմնադրի թոռնուհին է։ Այժմ Սիլվիա Վենտուրինի Ֆենդին ընկերությունում զբաղեցնում է աքսեսուարների եւ տղամարդկանց հագուստի կրեատիվ տնօրենի պաշտոնը:

Armani — Ջորջո Արմանի

Մոդելավորող Ջորջո Արմանին Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Նա ծնվել է իտալական Պյաչենցա քաղաքում, սակայն ունի հայկական արմատներ։ Արմանին իր կարիերան սկսել է մոդելավորող Նինո Չերուտիի ասիստենտի պաշտոնից, իսկ 1974 թվականին առաջին անգամ ներկայացրել է հավաքածուն սեփական անունով:

Tom Ford-Թոմ Ֆորդ

Թոմ Ֆորդը նորարար է նորաձևության աշխարհում։ Նրա թարմ հայացքը բազմիցս ճանաչվել է ինչպես հանրության, այնպես էլ արտադրամասի գործընկերների կողմից։ Օրինակ, 1996 թվականին Ամերիկայի մոդելավորողների խորհուրդը Ֆորդին տարվա դիզայներ է անվանել։

Patrizia Pepe — Պատրիցիա Բամբի

1993թ. — ին Պատրիցիան ամուսնու հետ որոշել է նորաձև հագուստի բրենդ հիմնել։ Արդեն 26 տարի է, ինչ հրաշալի Պատրիցիա Բամբին իրարից տարբերվող հագուստի հավաքածուներ է ստեղծում, որոնք կանանց մոտ հաջողություն ունեն ոչ միայն Իտալիայում, այլև ամբողջ աշխարհում։

Bulgari- Նիկոլա Բուլգարի

Նիկոլան և նրա եղբայրը ՝ Պաոլո Բուլգարին, Bulgari ապրանքանիշի հիմնադիր Սոթիրիոս Բուլգարիսի թոռներն են։

Carolina Herrera-Կարոլինա Հերերա

Ամերիկացի դիզայներ Կարոլինա Հերերան ծնվել է Կարակասում ՝ Վենեսուելայում։ 1970-ականներին նա ճանաչվել է աշխարհի ամենաոճային կանանցից մեկը: Հերերան իր ընկերությունը հիմնել է 1980 թվականին։ Նա հագցրել է Ժակլին Քենեդիին իր կյանքի վերջին 12 տարիների ընթացքում։ 1987 թվականին թողարկվեց Carolina Herrera ապրանքանիշի առաջին բույրը, որի հաջողությունն ուղղակի ապշեցուցիչ էր։

Gerry Weber — Գերհարդ Վեբեր

Gerry Weber ապրանքանիշն աճել է Hatex KG փոքր ընկերությունից, որը զբաղվում էր կանացի հագուստի արտադրությամբ: Նրա հիմնադիրները Գերհարդ Վեբերն ու Ուդո Հարդիկն էին։

Versace — Դոնատելլա Վերսաչե

Versace նորաձևության տունը հիմնադրվել է 1978 թվականին Ջանի Վերսաչեի կողմից։ Նրա ողբերգական մահից հետո առանցքային գործիչ ու գլխավոր դիզայներ է դարձել նրա քույրը ՝ Դոնաթելլան։

Narciso Rodriguez — Նարցիսո Ռոդրիգես

Նարցիսո Ռոդրիգեսը ծնվել է ԱՄՆ — ում, սակայն նրա երկու ծնողներն էլ կուբացիներ են։ Նրանք դեմ էին, որ որդին նորաձեւության աշխարհում կարիերա կառուցի։ Սակայն Նարցիսոն ընդունվել է Նյու Յորքի Դիզայնի դպրոց, Այնուհետեւ սկսել է համագործակցել Calvin Klein-ի հետ, իսկ 1997-ին հիմնել է հագուստի սեփական ապրանքանիշը:

Vera Wang — Վերա Վոնգ

Հարսանեկան զգեստների ամերիկացի դիզայները ժամանակին պրոֆեսիոնալ կերպով զբաղվել է գեղասահքով։ Նրա զգեստներով սիրում են ամուսնանալ հայտնի դեմքերը: Բացի այդ, Վերան զգեստներ է ստեղծում ցուցահանդեսների եւ մրցույթների, ինչպես նաեւ գեղասահորդների համար:

Valentino-Վալենտինո Գարավանի

Այն պահից, երբ Վալենտինոն սովորել է ձեռքում մատիտ պահել՝ նա սկսել է նկարել: Գիտակցելով իր կախարդանքը ՝ տղան որոշել է դառնալ հագուստի դիզայներ և շուտով ընդունվել է Միլանի արվեստի ակադեմիա։ Օծանելիքները Վալենտինոյից համարվում են կանացի եւ շքեղ կյանքի խորհրդանիշ: Նրա զգեստերով ամուսնացել են Էլիզաբեթ Թեյլորը, Ժակլին Քենեդին, Քորթնի Քոքսը եւ Ջենիֆեր Լոպեսը։ 2007 թվականին դիզայները թողել է նորաձևության աշխարհը ՝ ներկայացնելով իր վերջին կանացի հավաքածուն։

Trussardi — Տոմազո Տրուսսարդի

Ներկայումս Trussardi ընտանեկան ընկերության ղեկավարն է Թոմազո Տրուսսարդին։ Երիտասարդ գործարարն ամուսնացած է շվեյցարա-իտալական ծագում ունեցող դերասանուհի Միշել Հունցիկերի հետ, զույգն ունի 2 երեխա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!