Մանկության լուսանկարները կարծես մի առանձին աշխարհ լինեն, որտեղ կարելի է ընկղմվել և մտովի տեղափոխվել կյանքի ամենաքաղցր ու անհոգ տարիներ, որտեղ ամեն բան այլ էր․ գույները, բույրերը, դեմքերը։
Մանկության լուսանկարները պահարանում յուրահահատուկ տեղ են զբաղեցնում, որոնք մերթընդմերթ ուրախացնում ու հոգին անհոգ տարիների ջերմությամբ են պատում։ Հատկապես հետաքրքրական են հայտնի և ճանաչված դեմքերի մանկության լուսանկարները։
Երբեմն էկրաններից մշտապես ժպտացող հայտնի արտիստին կամ արտիստուհուն մանկության լուսանկարներում տեսնում ենք անչափ լուրջ մանկան կերպարում։ Այս նյութում ներկայացված լուսանկարի մանկիկը մեր ժամանակների երգարվեստում երգերի խոսքերի տաղանդավոր հեղինակ, հաղորդավար Ավետ Բարսեղյանն է։
Ավետը մանկավարժի մասնագիտություն ունի։ Ավարտելով պատմաիրավաբանական ֆակուլտետը՝ ընդունվել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժինը։
Ավետն ամուսնացած է և ունի մեկ դուստր՝ Լուսեն, ում Ավետը հանրությանը դեռ ցույց չի տվել։ Նա մշակույթի վաստակավոր գործչի կոչմանն է արժանացել։