Մանկության լուսանկարները յուրաքանչյուրիս կյանքի ամենաջերմ և քաղցր հիշողություններն են արթնացնում։ Դրանք միշտ հետաքրիր է թերթել և վերհիշել անցած ու գնացած ջերմ օրերը։
Լուսանկարները թերթելով՝ գտնում ենք դեմքեր, դեպքեր և զանազան իրադարձություններ, որոնք կարծես երեկ են եղել և անհավատալի է, որ այդ օրերն այլևս անդառնալի են։
Շատ հաճախ նաև լուսանկարներում ենք տեսնում հարազատ այնպիսի դեմքեր, որոնք, ցավոք սրտի, այլևս մեզ հետ չեն։ Այս լուսանկարը պատկանում է հայ էստրադայի հրաշալի երգչուհիներից մեկին։
Այն Մաշա Մնջոյանի մանկությունից մի դրվագ է, հիշողությունների մի պատառիկ։ Արխիվային այս լուսանկարում Մաշան ծնողների հետ է։ Երգչուհին բավականաչափ սիրված և ճանաչված է։ Նա երգում է դեռ մանուկ հասակից։
Հանրության շրջանում ճանաչում և համակրանք ձեռք բերեց Հայաստանի ձայնը նախագծից։ Երգարվեստում գործունեություն է սկսել ծավալել 2000 թվականից։ Մաշան 26 տարեկան է։ Ծնվել է Գյումրիում։