Շրջապատող աշխարհն ընկալում ենք աչքերի շնորհիվ։ Այնինչ ուղեղը մշակում է աչքերի փոխանցած տեղեկությունը։ Մեր խառնվածքը որոշ չափով կախված է մեր ընկալածից ու ըմբռնածից։
Նայե՛ք նակրին և հիշեք՝ ինչ տեսաք առաջինը։ Այդպիսով կհասկանանք՝ ինչ եք ցանկանում կյանքից։
Եթե նախ շանը նկատեցիք, կարելի է ասել՝ շատերից առավել ուշադիր եք։ Կողակցի մեջ կարևորում եք հավատարմությունը և խաղաղությունը։
Հավանական է՝ ներքին հանգստի զգացում ունեք, ինչը շատ տարիներ անց ի հայտ է եկել։ Ձեզ համար կարևոր է հարգանքը և հոգատար զուգընկերը, ով ազատություն կտա և չի խախտի անձնական տարածքը։
Եթե առաջինը նկատեցիք դեմքը, նշանակում է կարևորում եք կյանքը լայն առումով, քան առանձին մանրամասները։ Դուք որոշել եք ձեր նպատակները, գիտեք՝ որ կողմ եք ուղևորվում և ինչ եք երազում ձեռք բերել հետագայում։ Ձեր ազնվության և հուսալիության մասին գիտեն բոլորը։
Բնակարանը, ավտոմեքենան, բանկային հաշիվը լավ բան են, բայց դրանք ընդամենը գոյության միջոցներ են։ Կյանքում շատ կարևոր բաներ կան։ Ձեր սիրտը գիտի՝ ինչ եք որոնում և պատասխանն, ըստ երևույթին, սերն է։