Չինուհին զույգ բալիկներ է ունեցել՝ տարբեր տղամարդկանցից, այն բանից հետո, ինչ դավաճանել է ամուսնուն, հայտնում է Daily Mail-ը։ Տղամարդը, որի անունը չի նշվում, իրապես անչափ շոկային բացահայտում է արել երեխաների ԴՆԹ-թեստ անցկացնելուց հետո։
Դա սովորական գործընթաց է Չինաստանում՝ երեխաներին գրանցելիս։ Թեստի արդյունքներով՝ կինը դավաճանել է ամուսնուն և ուրիշից երեխա բեղմնավորել։
Տարբեր հայրիկներից զույգեր ունենալը հազվադեպ երևույթ է, որը կոչվում է սուպերֆեկունդացիա։ Պեկինյան Չժշունչժենի համալսարանի տնօրեն Դեն Յացզունը հայտնել է՝ նման դեպքը տասը միլիոնից մեկ անգամ է հանդիպում։
«Նախ, մայրը նույն ամսում պիտի երկու ձվաբջիջ արտաթողնի, որպեզի զույգ բալիկներ ունենա, ինչպես նաև սեռական կապ ունենա երկու տղամարդկանց հետ՝ կարճ ժամանակահատվածում, որպեսզի նման բան տեղի ունենա»,- պարզաբանել է նա։
Թեև այս երևույթը մարդկանց համար հաճախ տարածված չէ, բայց հակառակն է կենդանիների համար։