Արա և Ալիկ Ավետիսյան եղբայրները կարճ ժամանակում շատ սիրվեցին և ջերմ ընդունվեցին երաժշտասեր հայ հանրության կողմից։ Եղբայրներին իրենց տոնական արարողություններին երգելու հրավերներ են ուղարկում աշխարհի տարբեր ծայրերից։
Տղաները ոչ միայն սիրով ընդունում են այդ հրավերները, այլ նաև ակտիվ լուսաբանում են դրանք։ Տղաների կյանքում աննախադեպ և հետաքրքիր դեպք է պատահել։ Հայաստանի Պառավաքար գյուղից մի ընտանիք երկու տղա է ունեցել, որոնց ի պատիվ եգիչ եղբայրների՝ անվանակոչել է Ալիկ և Արա։
Այս առիթով Ալիկ Ավետիսյանը գրում է․ «Այս երկու հրաշքների ծնվելուց հետո, ովքեր Շամշադին քաղաքի (Պառավաքար գյուղից են), նրանց ծնողները կապ են հաստատել մեզ հետ և փոխանցել, որ մենք մեր բալիկների անունները կնքում ենք Արա և Ալիկ ի պատիվ Ձեզ։
Ես Արայի հետ միասին մեծ ուրախություն եմ ապրում, և կիսում եմ այդ ուրախությունը Ձեզ հետ։ Մենք այդ ընտանիքի հետ կոնտակտի մեջ ենք փոքրիկները լավ են»։