Լևոն Շիրինյանը, ով հանդիսանում է առաջատար քաղաքագետներից մեկը, սոցիալական տիրույթը ծառայեցնում է իր մտքերի, վերլուծությունների ներկայացման, տարածման հարթակ։
Շիրինյանը մշտապես անդրադառնում է հայրենիքում տիրող քաղաքական անցուդարձին և ցանկացած իրադարձության վերաբերյալ հայտնում իր կարծիքը և իրավիճակի վերաբերյալ սեփական վերլուծությունները։
Նա հազարավոր համախոհներ ունի, ովքեր կիսում են նրա մոտեցումները և գրառումների ներքո ծավալում քաղաքական, հայրենասիրական քննարկումներ։ Այս անգամ նա գրել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մասին։
Քաղաքագետը մասնավորապես գրել է․ «Առաջարկում եմ Կրեմլին՝ Հայաստանի ռուսական հինգերորդ շարասյունը, Ռուսաստանի հայ լրտեսներին և Գողապետության պարագլուխներին տեղափոխել Ուկրաինական խառնարան, Բախմուտ։ Հա՛մ իրենք կայծակնայինն հաղթանակ կտանեն, հա՛մ էլ իրենց դարավոր դաշնակից Հայաստանը կազատվի հարյուրամյա աղբից։ Ի՞նչ կարծիքի եք»։
Գրառման մեկնաբանությունների ներքո մի շարք օգտատերեր մեկնաբանություններ են կատարել և հայտնել իրենց սատարումը Լևոն Շիրինյանին և բացասական վերաբերմունքը Ռուսաստանի հետ ունեցած չակերտավոր բարեկամության մասին։