Արծրուն Հոհաննիսյանը համացանցում շարունակում է իր ատիվությունը։ Վերջին պատերազմի ավարտից հետո նա որոշ ժամանակով դադարեցրել էր սոցհարթակային իր ակտիվությունը։ Զինվորականի մոտ առաջ էին եկել առողջական որոշակի խնդիրներ և տևական ժամանակ նա զբաղված էր առողջության վերականգնմամբ։
Նրա շուրջ սուր քննադատության ալիք էր բարձրացել։ Այժմ նա կրկին ակտիվ է և շարունակում է հանրայնացնել որոշակի տեղեկություններ, տեսանյութեր, որտեղ մարտական գործողությունների վերաբերյալ անձամբ հայտնում է որոշակի տեղեկատվություն թույլատրելիի սահմաններում։
Նա մի քանի անգամ արդեն նշել է, որ վերջին պատերազմի վերաբերյալ սեփական ուսումնասիրություններն ու վերլուծություններն է կատարում և առաջիկայում այդ մասին գիրք կհրատարակի։
Այս ագամ զինվորականը մի տպագրած թուղթ է հանրայնացրել, որի վրա նշված է 1996 թվական։ Այն վերնագրված է «ՀՀ Արտաքին գործերի նախարարություն Մերձավոր և Միջին Արևելքի վարչություն Արաբական երկրների և Իսրայելի բաժին»։
Հանրայնացված լուսանկարին կից Արծրունը գրել է․ «Այս գանձը անհասկանալի պատճառներով ուսումնասիրողներին հասանելի չի եղել։ Հիանալի գործ է արվել ժամանակին»։