Ճաշին, ինչպես նաև ըմթրիքին պատրաստեք ուրօրինակ ուտեստ, որն իսկապես համով է և կզարդարի ձեր սեղանը և, իհարկե, կգոհացնի հյուրերին։ Այն նման է մեքսիկական խոհանոցից հայտնի Տակոյին, սակայն ավելի նուրբ ու ընդգծված համերով։
Անհրաժեշտ է՝
Պղպեղ — 2 հ․
Սոխ — 1 հ․
Հավի կրծքամիս — 450 գ
Սերուցք — 70 մլ
Պինդ տեսակի պանիր — 220 գ
Լոշիկ
Սխտոր — 1 ատամիկ
Աղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ, չորացրած մաղադանոս, կծու պղպեղ, եթե սիրում եք։ Այն պարտադիր բաղադրիչ չէ։
Բուսայուղ տապակելու համար, եթե սիրում եք կարելի է նաև տապակել կարագով։
Սոխը, պղպեղը և թռչնամիսը կտրատել, լոշիկներից բաժակի օգնությամբ ստացեք շրջանակներ, ինչպես պատկերված է լուսանկարում։ Կտրատած մթերքներն՝ ըստ հերթականության տապակել մինչ ոսկեգունելը, համեմել, ապա լցնել սերուցքը, սխտորը և թողնել 5 ր եփել։
Միջուկը դնել լոշիկի վրա, վրան լցնել քերած պանիր և տեղափոխել 180 աստիճան տաքացված ջեռոց՝ 5-10 ր։ Այս ուտեստը համով է և պետք է այն անպայման փորձեք։