«Այսօր 21-րդ դարի ամենաբարի Ձմեռ Պապի հետ գնացել էինք մի տուն․․․»․ Սոնա Ռուբենյանը պատմել է, թե ում են այցելել և ինչ բարի գործ են կատարել

Սոնա Ռուբենյանն իր օգտահաշվում պատմել է, որ այցելել են բազմազավակ մի ընտանիքի, որը Հադրութից ժամանակավոր տեղափոխվել է Երևան։

Ընտանիքի փոքրիկ զավակը տառապում է քաղցկեղով։ Երգչուհին մասնավորապես գրել է․ «Այսօր 21-րդ դարի ամենաբարի Ձմեռ Պապի հետ գնացել էինք Հադրութից տեղահանված այս հրաշք ընտանիքին հյուր:

Բազմազավակ ընտանիքի պուճուր հրաշքի՝ Նվարդիկի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, այդ պատճառով ընտանիքը Ստեփանակերտի ժամանակավոր բնակության վայրից 6 ամսով տեղափոխվել է Երևան՝ բուժման նպատակով:

Արամն ու իր ընկերները օգնել են, թե՛ տան հարցում, թե՛ Նվարդիկի հետազոտությունների գումարը շատ կարճ ժամանակահատվածում հավաքելու հարցում: Իրականում մենք գնացել էինք, որ իրենց մի փոքր ուրախացնեինք, բայց կրկնակի, եռակի իրենք մեզ դրական լիցքեր տված ու ուրախացրած ճանապարհեցին:

Աստված ձեր մեծ ու սիրուն ընտանիքի, ձեր 6 զավակների կողքին միշտ թող լինի ու 2022 թվականին, ոչ մի հայ ընտանիք մազապուրծ չփախչի իր սեփական տնից: Բոլոր համով պուճուրներն էլ առողջ լինեն»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!