Այսօր Օֆելյա Համբարձումյանի ծննդյան օրն է․ մանրամասներ լեգենդար երգչուհու կյանքից

1925 թ․ ծնվել է հայ  լեգենդ, ով գրավել է բազմահազարանոց երկրպագուների և մնացել սիրելի և իր գործերով կենդանի անգամ մահից հետո։ Նա իր զրնգուն ձայնով կարողացավ գրավել նրանց և դառնալ բեմի զարդ։

Այսօր Օֆելյա Համբարձումյանի ծննդյան օրն է։ Երգչուհին ծնվել է Երևանում և սովորել Ռոմանոս Մելիքյանի երաժշտական ուսումնարանում։ Նրա կախարդական ձայնային տվյալներն առաջինը նկատել է Արաքսյա Գյուլզադյանը։

Այդ ժամանակ Օֆելյան դպրոցական էր։ Միջոցառումներից մեկի ավարտից հետո Արաքսյան մոտեցել և գովեստի խոսքեր է շնորհել տաղանդաշատ աշակերտուհուն։ Այդ տարիներից էլ արդեն տեսանելի էր նրա ապագան։

Նրա երգացանկում հիմնականում ժողովրդական, գուսանական երգեր են։ Երգել է նաև Սայաթ- Նովայի երգացանկից շատ ստեղծագործություններ։ Ժողովրդական արտիստուին մի շարք պարգևների է արժանացել։ Նրա մասին նաև նկարահանել է երկու ֆիլմ։

Նա ելույթներով հանդես է եկել և հիացրել ոչ միայն հայաստանյան բեմերում , այլև Հայաստանից դուրս մի շարք երկրներում և հիացրել ինչպես հայ համայնքին, այնպես էլ՝ այլազգի քաղաքացիների։ Կյանքց հեռացել է 91 տարեկան հասակում։

Понравилась статья? Поделиться с друзьями: