Այսօր՝ ապրիլի քսաներեքին, սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանի տարեդարձն է։ Երգչուհին այսօր դարձավ քառասուներեք տարեկան։
Նա ծնվել է Երևանում։ Երգարվեստում կարիերան սկսել է 1998 թվականից։ Երգչուհին նաև վարել է հաղորդումներ և մշտապես եղել էկրաններին։ Իր գործունեւոթյան արդյունքում նա սիրվել է, մասնակցել տարաբնույթ միջոցառումների, շրջագայել և սիրել ու գնահատել իր հանդիսատեսին։
Քրիստինե Պեպելյանն ամուսնացած է և ունի մեկ որդի՝ Արեգը, ում նա երկար ժամանակ ցույց չէր տալիս հանրությանը։ Երգչուհի մայրիկը միայն վերջերս որոշեց ցույց տալ իր երջանկությանը և այժմ հաճախակի է կիսվում Արեգի մասնկացությամբ կադրերով, դրվագներով։
Քրիստինեն բնակվում է Ամերիկայում, բայց հայրենիքի հետ կապը սերտորեն պահպանում է։ Այսօր նրա տարեդարձի առիթով մի շարք հայ երգիչ երգչուհիներ շնորհավորական գրառումներ են կատերել և ջերմ խոսքեր հղել իրենց կոլեգային, ընկերոջը և հրաշալի մարդուն։
Քրիստինե Պեպելյանին շնորհավորել են նաև բազմաթիվ օգտատերեր, երկրպագուներ։