Իր պայծառ ու վառ ժպիտով հայտնի տիկին Ռիտա Սարգսյանն այսօր կբոլորեր ծննդյան հիսունինը տարին, միչդեռ ամիսներ առաջ համավարակը շատերի հետ խլեց նաև Ռիտա Սարգսյանի կյանքը։ Նրա հիվանդության ընթցաքը բավականին բարդ է ընթացել, և տիկնոջը չի փրկել նույնիսկ արտերկիր տեղափոխելը։
Ռ․ Սարգսյանը ծնունդով Ստեփանակերտից էր։ Նրա օրիորդական ազգանունը Դադայան է։ Ստանալով երաժշտական կրթություն՝ Ռ․ Սարգսյանը միառժամանակ աշխատել է իր մասնագիտությամբ՝ երաժշտության դասատու դառնալով։
Հետագա տարիներին՝ ստանձնելով հանրապետության նախագահի տիկնոջ պարտականությունները՝ նա զբաղվել է բարեգործական և առողջապահական ծրագրերի կազմակերպմամբ, հետևողականորեն աջակցել ու կազմակերպել է քաղցկեղով հիվանդ բալիկների բուժման գործընթացին։
Նա երկու աղջիկների մայր էր և ուներ հինգ թոռնիկներ։ Նրա անժամանակ ու անսպասելի մահվան առթով շատ-շատերն այս ընթացքում պատմեցին այն ջերմ ու բարի հուշերը, որոնք կապված էին ժամանակին առաջին տիկին եղած Ռ․ Սարգսյանի հետ։
Բոլոր հուշերում ուրվագծվում էր մեծահոգի և բարեսիրտ տիկինը՝ իր հոգատար բնավորությամբ։