Այսօր Վիլյամ Սարոյանի հիշատակի օրն է

Այսօր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի հիշատակի օրն է։ Նա երկրային կյանքը լքեց 1981-ի այս օրը։ Վիլյամը ծնվել է 1908թվականին՝ ԱՄՆ-ի Քալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում։ Վիլյաամի ծնողները գաղթել էին Բիթլիսից, բայց երբ փոքրիկ էր դժբախտությունն է պատել ընտանիքը։

Երեսունյոթ տարեկանում մահացել է նրա հայրը՝ Արմենակը։ Վիլյամն այդ ժամանակ երեք տարեկան էր։ Նրա մայրը՝ Թագուհին, երեքամյա Վիլյամին, նրա եղբորը՝ Հենրին, և քույրերին՝ Զաբելին ու Քոզեթին, տեղափոխում է որբանոց։ Հինգ տարի անց ընտանիքը վերամիավորվում է՝ մոր՝ աշխատանք գտնելուց և կենցաղը կազմակերպելուց հետո։

Ապագայում Վիլյամը մանկության մասին հուշերը կզետեղի իր ստեղծագործությունների մեջ։ Առհասարակ Սարոնայի՝ որպես գրող ձևավորվելու գործում մեծ դեր է ունեցել լեզուների իմացությունը, մշակութային տարբերությունը և հայկական շրջապատի հետ շփումը։ Նրա ստեղծագործություններում մշտապես արտացոլվում է հայկական պատկանելիությունը և էությունը։

Սարոյանն իր մահկանացուն կնքել է Ֆրեզնոյում, սակայն աճյունի մի մասը թաղվել է երևանյան Կոմիտասի պանթեոնում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!