Մշակութային ոլորտը յուրաքանչյուր անհատի, դեմքի, ներկայացուցչի կորստից հետո մնում է կիսատ և ինչ-որ մի բան անավարտ, որը չի լրացնի նրա պես երկրորդը․ յուրաքանչյուրը կթողնի իր հետագիծը, բայց կիսատ մնացածը կշարունակվի այլ կերպ, հնարավոր է ավելի գեղեցիկ ու յուրօրինակ, բայց բոլորովին այլ։
Հայ երգարվեստում կորուստներ շատ եղան և հետևաբար շատ կիսատ մնացած մշակույթներ մնացին՝ հատկապես վերջին շրջանում։
2006 թվականի այսօրը՝ հոկտեմբերի տասնհինգին, ավտովթարի հետևանքով երիտասարդ հասակում կյանքից հեռացավ սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանը։ Ավտովթարը տեղի էր ունեցել Սևան-Մարտունի մայրուղում։
Նա ծնվել էր 1976 թվականին։ Երգչուհին մանկահասակ որդի ունի՝ Ռուբենը, ով այսօր ընտանիք է կազմել և վառ է պահում մոր հիշատակը։ Վարդուհու անժամանակ և անսպասելի մահը այսօր էլ կեղեքում է նրա հարազատների, ընկերների հոգիները։
Այսքան տարի անց նրա ընկերների սոցհարթակներում կարելի է հանդիպել հրապարակումներ Վարդուհու մասին և կարոտով լեցուն գրառումներ։ Երգչուհու երգացանկը բազմաժանր էր և սիրվախ շատերի կողմից։