Այսօր Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է

Այսօր սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է․ նա կդառնար քառասունչորս տարեկան։ Ավաղ, 2006-ին նա լքեց երկրային կյանքը՝ հավերժ մնալով բոլորի սրտերում։

Ծնվել է 1976-ի հունիսի քսանյոթին՝ Երևանում: 1992-ին ավարտելով Պուշկինի անվ․ դպրոցը՝ ընդունվելով Վ․ Բրյուսովի անվ․ համալսարան։ Որպես անգլերենի մասնագետ՝ մի քանի տարի դասավանդել է իր դպրոցում։

Սակայն մշտապես երգարվեստն իր կյանքում է լինում և, որպես երկրորդ մասնագիտություն, տարիներ անց՝ 2003-ին, ավարտում է Կոնսերվատորիան։

2006-ի հոկտեմբերի տասնչորսին նա իր ավտոմեքենայով գործընկերների հետ Ալավերդիում կայացած համերգից էր վերադառնում, սակայն անձրևի և մառախուղի պատճառով դժվարանցանելի ավտոճանապարհին՝ Սևան — Մարտունի — Գետափ մայրուղու տասնյոթերորդ կիլոմետրին ավտոմեքենան կողաշրջվում է։ Վարդուհին տեղում մահանում է, իսկ նրա ուղևորները՝ Եղիշե Վերդյանը և Արման Խաչատրյանը՝ Արմուշը, տարբեր վնասվածքներով հոսպիտալացվում։

2006-ին հետմահու ճանաչվում է տարվա լավագույն երգչուհի։ Նույն տարում սահմանվում է նրա անվան ամենամյա հատուկ մրցանակը և իր անվան հիմնադրամ հիմնադրվում, որից ստացված միջոցներով նրա անավարտ երազանքներն են իրականանում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!