Այսօր Վ․ Խ․-ի ծննդյան օրն է։ Ծնվել է 1927ին, Երևանում։ Ավարտել է Ս․ Շահումյանի դպրոցն։ 1941ին վերջացրել է է ուսումնարանը պարարվեստի։ Առաջին դերը՝ «ՎԱՊՈՒՐԳՅԱՆ ԳԻՇԵՐ» բեմադրության մեջ է եղել։
1968ին տնօրինել է պետական պարի անսամբլը։ Վանուշը բեմադրել է «ԳԱՅԱՆԵ», «ԲԱԽՉԻՍԱՐՅԱՆ ՇԱՏՐՎԱՆՆԵՐՆ», «ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈՆ», «ՔԱՐԱՎԱՆ», «ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ», Կոմիտասի , «ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՊԱՐն»։ 2000թվականից ստեղծել է, պարարվեստի միությունն։ 2004ից ստեղծել է «Վանուշ» պարախումբն, որտեղ ընդգրկված էին վետերան-պարուսույցները։
Քչերը գիտեն, որ Ե․ Քոչարը «Ս․ ԴԱՎԻԹ» արձանի դեմքը Վ․ Խ․-ի խաղացած դերից է ստեղծել։ Վ․ Խ-ի դերը պարի զարգացման ու պրոֆեսիոնալիզացման մեջ հսկայական է։ Նա է հիմնել թատերական ինստիտուտի պարարվեստային բաժինը, որտեղ պատրաստվում էին պրոֆեսիոնալ խորեոգրոֆներ ու պարուսույցներ։
Խանամիրյանը հետազոտողի նման է մոտեցել պարարվեստին ու դրա պատմությանը, փնտրելով ու գտնելով տիպիկ հայկական շարժումներ, հարստացնելով հայկական պարի տեսակները։ Վ․ Խ․-ն մահացել է 2011ին, 83տարեկանում։ Նա բեմի իսկական կորֆեյ է եղել։