Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ սպարապետի մասին

1959 թվականի մարտի հինգին Սարգսյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել մեծ հայրենասեր և հայերի սիրելի սպարապետ Վազգեն Սարգսյանը։

Սպարապետի մասին պատմությունները շատ են։ Նրա մասին ամեն մի պատում ուսուցողական ինչ-որ բան է պարունակում։ Վազգեն Սարգսյանն այն մտքին էր, որ ժողովրդին պետք է սովորեցնել, որ հացից ավելի կարևոր է բանակ ունենալը։

Եվ դա նա արեց, կարողացավ, ասաց ու ստեղծեց բանակ, որը ոգով հարուստ էր ու չափազանց հայրենասեր։ Վերջերս զրույցներից մեկում Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ հայոց բանակը կդառնա այն բանակը, որը թողել էր Վազգեն Սարգսյանը՝ համալրված նոր զինտեխնիկայով։

Հայ հանրությունը անչափ սիրում է իր ազգի սպարապետին և վերջին պատերազմից հետո տարածված Վազգեն Սարգսյանի ջարդված արձանը անսահման վշտացրել է քաղաքցիներին։

Վերջերս էլ հայտարավեց, որ Ջերմուկում պլանավորվում է տեղադրել Վազգեն Սարգսյանի քանդակը, որը կլինի Շուշիում տեղադրվածի կրկնօրինակը։ Շնորհավոր ծնունդդ, հերոս․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!