Այսօր Սոֆի Մխեյանի ծննդյան օրն է․ ահա թե ինչպես է նրան շնորհավորել լավագույն ընկերուհին

Այսօր՝ ապրիլի ութին, Սոֆի Մխեյանի ծննդյան օրն է։ Երգչուհին դարձավ երեսունութ տարեկան։ Այս մասին հայտնել է հենց ինքը՝ երգչուհին։

Նա հրապարակել է իր լուսանկարը, որին կից գրել է՝ Ծնվեցի։ Սոֆիի հետևորդներն անչափ ջերմ են արձագաքել հրապարակմանը և շտապել են մեկնաբանություններում շնորհավորել սիրեի երգչուհուն։

Նրանք ջերմ ու բարի խոսքեր են հղել նրան և լավագույնը մաղթել։ Մեկնաբանություններում նաև Սոֆիին շնորհավորել է իր լավագույն ընկերուհին՝ Նազենի Հովհաննիսյանը։

Նազենին գրել է․ «Իմ չքնաղ, նուրբ ու մեծսիրտ Սոֆիկոս, շնորհավոր բոլորիս, որ քեզ պես քույր ու դուստր ունենք, որ քեզ պես ընկեր ու ամուր ուս ունենք, որ Մարդ ու քաղաքացի ունենք նման…

Ես անասելի ուրախ եմ, որ դու ԿԱՍ ու շարունակում ես մնալ ազնիվ, նուրբ ու էդքան փխրուն լինելով հանդերձ՝ պինդ ու կայուն: Ծնողներիդ իմ շնորհակալաությունը, որ նման ԿԱՐԳԻՆ մարդ են լույս աշխարհ բերել»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!