Այսօր՝ մայիսի քսաներեքին Սուսաննա Շահինյանի ծննդյան օրն է։ Հայտնի հաղորդավարուհին այսօր դարձավ յոթանասուներկու տարեկան։
Հայտնի և սիրված հաղորդավարուհին ծնվել է Սյունյաց աշխարհում, գյուղ Գեղանուշում։ Ծննդից երեք տարի անց Շահինյան ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Մայրաքաղաքում արդեն Սուսաննան հաճախել է դպրոց, ապա ավարտելուց հետո կրթությունը շարունակել ԵՊՀ-ում։
Քչերին է հայտնի, որ սիրված հաղորդավարուհին մասնագիտությամբ իրավագետ է, սակայն նա այդպես էլ չսիրեց այդ մասնագիտությունը և կարիերան այդ ուղղությամբ չշարունակեց։ Նա ընդունվեց հեռուստատեսություն և մինչ օրս էլ այդ ոլորտում է և սիրահարված այդ ոլորտին։
Նա նաև աշխատել է Նիդերլանդներում, որտեղ քաղաքներից մեկում ղեկավարել է հայկական համայնքի գեղարվեստական բաժինը և եղել է հոլանդերեն ու ռուսերեն լեզուների թարգմանիչ։ Այնուհետև վերոնշյալ աշխատանքները դադարեցրել և վերադարձել է հայկական հեռուստատեսություն վերջիններիս կողմից ստացած հատուկ հրավերով։
Նա միշտ սպասված է, հաճելի ու արդեն հարազատ դարձած։ Շնորհավորում ենք Սուսաննա Շահինյանին և լավագույնը մաղթում նրան։