Այսօր՝ հոկտեմբերի քսանչորսին, Սոս Սարգսյանի ծննդյան օրն է։ Անվանի հայ դերասանը ծնվել է 1929 թվականին։ Ծնվել, սովորել է Ստեփանավանում։
Բեմական առաջին քայլերը կատարել է Ստեփանավանի թատրոնի բեմում։ 1948 թ․ մշտական բնակություն է հաստատել Երևանում և բեղուն աշխատանքնային գործունեություն սկսել մայրաքաղաքում։ Նկարահանվել է ֆիլմերում։ Դրանց քանակը գերազանցում է քառասունը։
Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում և կերտել այնպիսի կերպարներ, որոնք ներկայացրել են իրական հային։ Այնքան իրական են եղել դերասանի կերտած յուրաքանչյուր կերպար, որ հանդիսատեսը կերպարին չհավատալու այլընտրանք չի ունեցել։
Անսահման հայրենասեր անձնավորություն էր։ Նա մտահոգված էր հայի ճակատագրով, արցախյան հարցով։ Հարցազրույցներում հաճախ է հանդես եկել հայրենասիրական խոսքով։ Համազգային պետական թատրոնի հիմնադիրը կյանքից հեռացավ 2013 թվականին։
Նա թոքերի բորբոքում ուներ։ Նրա մահից հետո իր ծննդավայրում հուշակոթող է տեղադրվել, իսկ Երևանում՝ իր բնակության վայրի հարևանությամբ հուշատախտակ է տեղադրվել՝ ի հիշատակ մեծ դերասանի, թատրոնի վարպետի։