Այսօր՝ ապրիլի ութին, սիրված դերասան Սոս Ջանիբեկյանի տարեդարձն է։ Սոսն այսօր դարձավ երեսունհինգ տարեկան։
Սոսը բազմաթիվ դերեր է կերտել, որոնց մեջ կան այնպիսինները, որոնք հիշվում են, կան այնպիսի արտահայտություններ, որոնք շատերին օգտակար են լինում կյանքում, քանզի խոր փիլիսոփայություն են պարունակում։
Սոսը ծնվել և կրթություն է ստացել մայրքաղաքում։ Կարիերան զարգացրել է նույնպես մայրաքաղաքում։ Դերասանը երկու անգամ ամուսնացել է։ Այժմ դերասանն ամուսնալուծված է։ Նա մոդել Մադոննայի հետ համատեղ կյանքի ընթացքում ունեցել է դուստր, ով հայրիկի հետ ջերմ հարաբերություններ ունի և հաճախ է նրա հետ ժամանակն անցկացնում։
Սոսը բազմիցս է խոսել դստեր հետ ունեցած հարաբերություններից և մշտապես նշել, որ պարտավոր է ամեն բան տալ փոքրիկին։
Դերասանին այսօր սոցտիրույթում շնորհավորել են նրա հարազատները, ընկերները և ծանոթ ու անծանոթ բազմաթիվ օգտատերեր և հանդես եկել ջերմագին բարեմաղթանքներով։
Մենք նույնպես շնորհավորում ենք դերասանին և լավագույնը մաղթում նրան։