Այսօր Սոնա Եսայանի տարեդարձն է․ մանրամասներ պարուհու կյանքից

Այսօր՝ ապրիլի ութին, պարուհի Սոնա Եսայանի տարեդարձն է։ Սոնան այսօր դարձավ երեսուն տարեկան։ Իր երեսունամյակի առիթով պարուհին մեկնել է Դուբայ։

Նա տարեդարձը կնշի Դուբայում։ Անդադար աշխատանքով տարված երիտասարդ պարուհին տարվա այս հատվածում իր համար հանգիստ է կազմակերպել և առաջիկա օրերի ընթացքում ուղղակի կվայելի հանգիստը։ Սոնան ծնվել է մայրաքաղաքում, նախնական և հետագա կրթությունը նույնպես ստացել է մայրաքաղաքում։ Ավարտել է երկու պարային դպրոց, սովորել է ռոմանոգերմանական ֆակուլտետում (ԵՊՀ)։

Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին, իսպաներենին։ Ունի սեփական պարի դպրոցը։ Սոնա Եսայանը պարում է դեռ վաղ տարիքից։ Նա ամուսնացած է, սակայն դեռևս եեխաներ չունի։ Նա ամուսնացել է 2019 թվականին հումորիստ Գրիգ Գևորգյանի հետ։

Զույգը միասին երջանիկ է։ Օրվա առիթով Սոնայի երկրպագուները շնորհավորական հրապարակումներ են կատարել, ջերմ ու բարի մաղթանքներով հանդես եկել։

Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և լավագույնը մաղթում պարուհուն։

Понравилась статья? Поделиться с друзьями: