Բավականին մեծ սեր ու ճանաչում ձեռք բերած Հերմինեն այսօր տոնում է ծննդյան երեսունհինգամյակը: Մասնագիտությամբ դերասանուհի Հերմինեն շուտով ճանաչվում է որպես լավ հաղորդավարուհի:
Շատերը Հերմինեին հիշում են դեռևս «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդումներից, իսկ հետո նա սկսեց հանդես գալ առավոտյան հայտնի ու սիրված հաղորդման շրջանակներից:
Հիմա Հերմինեին կարելի է տեսնել նաև գիշերային ժամերին հեռարձակվող հաղորդումներում: Քչերը գիտեն, որ հաղորդավարուհին նաև իր մասնագիտությամբ է հանդես եկել՝ նկարահանվելով ֆիլմերում:
Էմոցիոնալ ու զգացմունքային Հերմինեն ունի մեծ սեր նորաձևության և կինոյի հանդեպ: Հերմինեն ունի նաև ուրիշ շատ հետաքրքիր նախասիրություններ:
Հերմինեն խոստովանել է, որ իր բնույթով կենսախինդ, սակայն շատ շուտ խոցվող ու վիրավորվող է, նա սովորույթ չունի պատասխանելու վիրավորանքներին, պարզապես փորձում է դրանցից պաշտպանվել:
Հերմինեն ունի դստրիկ՝ Մարիա գեղեցիկ անունով: Մայրը խոստովանում է, որ դստրիկն իր ծնունդով ոչ մի անգամ չի խոչընդոտել իր մասնագիտական գործունեությանը, չի կաշկանդել նրա գործունեությունը: