Այսօր՝ ապրիլի ութին, սիրված երգչուհի Նառայի տարեդարձն է։ Երգչուհին այսօր դարձավ հիսունվեց տարեկան։
Նարինե Վարդանյան․ ահա այսպես է գրված նրա անձնագրում, սակայն հայտնի է որպես երգչուհի Նառա։ Նառան ծնվել է Երևանում, նախնական և հետագա կրթությունը նույնպես ստացել է Երևանում։
Մինչ 1993-98 թթ․ Նառան երաժշտական բուռն գործունեություն էր ծավալում, հյուրախաղերով շրջագայում և ամեն անգամ հիացնում ունկնդիրներին։ Բայց ահա 1993-98 թթ․ երաժշտական դադար է առնում։ Բանն այն է, որ երգչուհին ամուսնանում է լիբանանանահայ տղայի հետ և բնակություն հաստատում Բեյրութում։
Սակայն 98-ին տեղափոխվում են Հայաստան և նա սկսում է կրկին հանդես գալ որպես երգչուհի։ Նառան կրկին հազվադեպ է էկրաններին երևում, սակայն մնացել է նույն սիրված երգչուհին։
Նա պայքար էր մղում քաղցկեղի դեմ և ի վերջո հաղթանակած դուրս եկավ այդ պայքարից։ Շնորհավորում ենք Նառային ծննդյան օրվա առիթով և լավագույնը մաղթում նրան։