Այսօր սիրված երգիչ Էրիկ Կարապետյանի ծննդյան օրն է

Սիրված երգիչ Էրիկ Կարապետյանն այսօր նշում է ծննդյան երեսներկուամյակը: Երգիչը ներկայիս հայկական շոու-բիզնեսի ամենից վառ և ակտիվ դեմքերից է,ով հաճախակի է հանդես գալիս նոր գաղափարներով ու նախաձեռնություններով:

Ծնվելով Վրաստանում՝ Էրիկը առավել հասուն տարիքում տեղափոխվում է հայրենիք: Այստեղ երաժշտական կրթություն է ստանում, ապա տարբեր երաժշտական նախագծերի մասնակցությամբ բավականին հայտնիություն ու սեփական անձի նկատմամբ ժողովրդական համակրական վերաբերմունք ձեռք բերում:

Էրիկը հանդես է եկել տասից ավել տեսահոլովակներում, տարբեր համերգային ու մրցութային ծրագրերում, հեռուստանախագծերում որպես ժյուրի գնահատել է սկսնակ երգիչ-երգչուհիների: Այժմ երգիչն ունի ստեղծած մոտ տասնութ երաժշտական տեսահոլովակ, որոնք սիրով են ընդունվել՝ յուրաքանչյուրն իր ժամանակին:

Երգիչը նաև բազմաթիվ մրցանակներ ունի նվաճած: Նա ակտիվ ստեղծագործական փուլում է գտնվում: Նրա ներկայացրած երգերը հիմնականում սիրով են ընդունվում հայ հանդիսատեսի կողմից՝ արժանանալով լայն տարածման:

Միանալով հնչող բազմաթիվ շնորհավորանքներին՝ ներկայացնենք երգչի սիրված երեգերից մեկը՝ մաղթելով, որ հարատևի նրա ստեղծագործական գործունեությունը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!