Բավականին հայտնի և երկրպագուների պատկառելի քանակ ունեցող երգիչ է Արկադի Դումիկյանը: Գաղտնիք չէ, որ նրա երգերի մեծ մասը մեծ սիրով է ընդունվել շատերի կողմից և հնչում են կարևոր առիթների ժամանակ:
Հաջողված են Դումիկյանի թե՛ առանձին կատարումները, թե՛ դուետային կատարումները: Երգիչը հասցրել է զուգերգերով հանդես գալ տարբեր հայտնի երգիչների հետ՝ ներկայացնելով գեղեցիկ երաժշտական համարներ:
Այսօր երգչի ընտանիքում կարևոր օր է. տաղանդավոր ու սիրված երգիչը նշում է ծննդյան տարեդարձը: Նա արդեն բոլորել է երեսունմեկ տարին:
Նրա սոցցանցային էջերը ողողված են մտերիմների, հարազատների, երկրպագուների և, ինչու չէ, նաև իր իսկ շնորհավորական մաղթանքներով:
Երգչին շնորհավորողների մեծ մասը օրվա առիթով նրա էջում տեղադրել են երգչի հետ ունեցած համատեղ լուսանկարները՝ մաղթելով ամենայն բարիք և միաժամանակ իրենց մտերմությունն ու ջերմ վերաբերմունքը ցուցադրելով:
Այս գեղեցիկ օրվա առիթն օգտագործելով շնորհավորենք երգչին ու վայելենք նրա սիրված երգերից մեկը: