Այսօր սիրված դերասան Սոս Ջանիբեկյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Այսօր սիրված արտիստ Սոս Ջանիբեկյանը բոլորում է ծննդյան երեսուներեք տարին։ Բավականին երիտասարդ տարիքում դերասանը հասցրել է հանդես գալ պատկառելի թվով հեղինակավոր ֆիլմերում՝ կերտելով հետարքքիր կերպարների։

Սոս Ջանիբեկյանը սովորել է թիվ երեսուն միջնակարգ դպրոցում, իսկ դպրոցից հետո դիմել է Թատերական ինստիտուտ՝ սովորելով կինոօպերատորական բաժնում։ Ապագա դերասանն այդպես էլ չի ավարտում այդ բաժինը։

Դերասանը բավականին պահանջված ու սիրված է հեռուստանախագծերում, սիթքոմերում։ Նրա ակտիվ, հումորով ու խարիզմայով լի կերպարը մեծ ոգևորությամբ է ընդունվում։

Սոս Ջանիբեկյանն այս ընթացքում հասցրել է երկու անգամ ամուսնանալ։ Նա մեկ աղջիկ ունի, ում հետ հաճախ է ժամանակ անցկացնում, երբ ազատ է լինում։

Վերջին շրջանում դերասանն իր քաղաքական հայացքների պատճառով հայտնվել էր մի խումբ անձանց թիրախում՝ արժանանալով խիստ քննադատությունների։

Նա մի քանի օր շարունակ փորձեց բացատրել իր բուն ասելիքն ու մտքերը, իսկ դրանից հետո միառժամանակ լուռ է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!